Home / Բնապահպանություն / ՀՀԿ֊ականները քաղաքապետարանում ծեծել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին․ Hraparak.am

ՀՀԿ֊ականները քաղաքապետարանում ծեծել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին․ Hraparak.am

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ-ականները բռնություն են կիրառել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ։ Այս մասին գրում է Hraparak.am֊ը։

Քաղաքապետարանում կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը որոշել է Տարոն Մարգարյանի սեղանի մոտ տիղմ լցնել, որը բերվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող կոյուղուց։ ՀՀԿ֊ականները փակել են Մարինա Խաչատրյանի ճանապարհը և հարվածել նրան։

Hraparak.am֊ի տեսանյութը․

Araratnews.am֊ի տեսանյութը․

Armlur.am֊ի տեսանյութը․

Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից 5 շենքերի բնակիչները կարճ ժամանակով փակել են բանտ տանող ճանապարհը՝ բողոքելով այնտեղի կոյուղաջրերի գարշահոտությունից։ Նրանք Կառավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, այլապես կրկին փակելու են բանտ տանող ճանապարհը։