Գլխավոր / Կանանց իրավունքներ / Քաղաքապետարանի կայքում չկան միայն «Երկիր Ծիրանիի» անդամների կենսագրականները

Քաղաքապետարանի կայքում չկան միայն «Երկիր Ծիրանիի» անդամների կենսագրականները

Երևանի քաղաքապետարանի կայքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի, Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի կենսագրությունները բացակայում են։

Epress.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իրենք տեղյակ չեն արդյոք դրանք առկա են եղել, ապա ջնջվել փետրվարի 13-ից հետո։ Այնուամենայնիվ, խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ իրենք ուղարկել են իրենց ինքնակենսգրականները։

Հանրապետական և «Ելք» խմբակցությունների բոլոր անդամների կենսագրականներն առկա են։

Epress.am հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության աշխատակիցներից մեկն ասել է, որ գիտի պատճառը, սակայն իրավասու չէ խոսել այդ թեմայով և խնդրել է ավելի ուշ զանգահարել Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, որն այդ պահին խորհրդակցության է գտնվել։ Քիչ անց լրատվության վարչությունից մեզ պատասխանել են, որ «Երկիր Ծիրանին» երբեք չի տրամադրել կենսագրականները և կայքում դրանք երբեք չեն եղել։