Գլխավոր / Բանակ / Սահմանին զինծառայող է զոհվել․ բանակում 9-րդ դեպքը տարվա սկզբից

Սահմանին զինծառայող է զոհվել․ բանակում 9-րդ դեպքը տարվա սկզբից

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Տարվա սկզբից սա ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողի մահացության 9-րդ դեպքն է, որից 3-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։