Գլխավոր / Ոստիկանություն / «Հերքել են Մեծ Պայթյունի տեսությունը, որ ապացուցեն Էդվարդ Նալբանդյանի գոյությունը»

«Հերքել են Մեծ Պայթյունի տեսությունը, որ ապացուցեն Էդվարդ Նալբանդյանի գոյությունը»

Հատուկ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացին հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժին՝ նշելով, որ ծեծել են իրեն և քրոջը: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել:

«Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ», — ասված է Հատուկ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Այն, որ ոստիկանները ծեծել են ծեծված քաղաքացուն, որ պարզեն՝ ով է ծեծել նրան, քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում։

Մասնավորապես, ֆեյսբուքյան «Լուրեր դժոխքից» էջը իր վարկածներն է ներկայացրել, թե էլ ինչ կարող էին անել հայ ոստիկանները․

1․ Բռնաբարել են փախցրած աղջկան, որ պարզեն՝ կույս էր, թե չէ։
2․ Քաշել են առգրավված սպիտակ փոշին, որ պարզեն՝ կոկային էր, թե ալյուր։
3․ Գնդակահարել են կասկածյալին առգրավված զենքից, որ պարզեն՝ մարտական էր, թե խալաստոյ։
4․ Դիետիկ բուրիտոյով են փոխարինել Շմայսի քյաբաբը, որ պարզեն՝ մսակեր է, թե վեգան։
5․ Խմել են «Երկիր Ծիրանի» -ի բերած ջուրը, որ պարզեն՝ կոյուղաջուր է, թե կիսլատա։
6․ Հերքել են Մեծ Պայթյունի տեսությունը, որ ապացուցեն Էդվարդ Նալբանդյանի գոյությունը։
7․ թալանել են Գալուստ Սահակյանին, որ պարզեն՝ ցմահ է մահապատիժը, թե ոչ։
8․ Ալեքսանդր Ս-ի արձանն են պատվիրել, որ հասկանան՝ այն կիսանդրու կվերածվի, թե արձան կմնա։
9․ Վերացրել են սահմանադրությունը, որ ՀՀԿ-ն չբռնանա նրա վրա։
10․ Ամուսնալուծել են Սամվել Ալեքսանյանին, որ նա էլ չզբաղվի բիզնեսով։
11․ Շահել են 100 հազար դրամ, նախընտրել են փողը։