Home / Բանակ / Տարվա սկզբից բանակում մահվան 10-րդ դեպքն է գրանցվել

Տարվա սկզբից բանակում մահվան 10-րդ դեպքն է գրանցվել

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։ Հարուցվել է քրեական գործ, դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ տարվա սկզբից սա ՀՀ զինված ուժերում և ՊԲ֊ում զինծառայողի մահվան 10-րդ դեպքն է։