Home / Հայաստան / Երևան-Մոսկվա ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր

Երևան-Մոսկվա ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր

Ռուսաստանում Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, բախվել է բեռնատարի։ Վթարի հետևանքով մահացել է 2 հոգի, որից մեկը  բեռնատարի վարորդն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորների թվում կան 9 տուժածներ, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկը։ Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։

«Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։