Home / Բանակ / Տարվա սկզբից բանակում 11-րդ մահվան դեպքն է գրանցվել

Տարվա սկզբից բանակում 11-րդ մահվան դեպքն է գրանցվել

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արմեն Հարությունյանը մահացել է ծառի տապալման հետևանքով, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեպքը տեղի է ունեցել մարտի 24֊ին՝ 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Ծառի տապալման պատճառը ուժեղ քամին է եղել։ Հարությունյանը 19 տարեկան էր։

Այս տարի սա ՀՀ Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 11֊րդ դեպքն է։ Համաձայն safesoldiers.am կայքի, դրանցից միայն 3-ն են եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։