Home / Ոստիկանություն / Բարձրաստիճան ոստիկանները ինչ-որ բանի են պատրաստում քաղաքացիականով ենթականերին

Բարձրաստիճան ոստիկանները ինչ-որ բանի են պատրաստում քաղաքացիականով ենթականերին

Չորեքշաբթի ուշ երեկոյան և այսօր ցերեկը Բաղրամյան-Պռոշյան փողոցների հատման շրջանում կարելի է նկատել մեծ քանակությամբ քաղացիական հագուստով ոստիկանների: Այսօր նրանց շարքերում էին փողոցային ցույցերը ցրելու գործողություններով հայտնի Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

Նրանք ենթակաների հետ խումբ-խումբ շրջում էին բակերով, ուսումնասիրում Ամերիկյան համալսարանի մոտակայքը, Բրիտական դեսպանատան մոտ գտնվող դալանի տարածքը, Այգեձոր-Պռոշյան հատվածի բակերը: Վերադասները ձեռքերով ցույց էին տալիս և բացատրում թաքնվելու տեղերը, ցուցումներ տալիս մոտակա ակցիաների ժամանակ ենթակաների գործողությունների վերաբերյալ: Ոստիկաններից որոշները ցուցումները գրի էին առնում:

Նշենք, որ այս օրերին մի շարք ուժեր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաներ են անցկացնում։ Ապրիլի 13-ի երեկոյան նախատեսված է համատեղ հանրահավաք Ազատության հրապարակում։