Գլխավոր / Ոստիկանություն / Բերման են ենթարկում առանց համարանիշների մեքենաներով

Բերման են ենթարկում առանց համարանիշների մեքենաներով

Երևանի տարբեր տեղերում մի քանի օր շարունակ շրջում են տարբեր մակնիշի առանց պետհամարանիշների ավտոմեքենաններ։ Դրանցով հիմնականում առևանգում են ցուցարարներին։ A1plus.am կայքն Արտաշեսյան-Բագրատունյաց խաչմերուկում տեսանկարահանել է մեքենա,որի պետհամարանիշի երկու նշանը ծածկված է եղել թղթով։

«Արտաշեսյան-Բագրատունյաց խաչմերուկում մի խումբ ոստիկաններ վազում էին երկու դպրոցական երեխայի ետևից և փորձում էին բերման ենթարկել: Դպրոցականներին հաջողվեց փախնել:

Ոստիկաններն այդ ընթացքում շարժվեցին այդ տարածքում գտնվող մեկ այլ երիտասարդի ուղղությամբ և կարողացան բերման ենթարկել:

Նրան նստեցրին մեքենայի մեջ, որի պետհամարանիշի վերջին 2 թվերը փակված էին թղթով և տեսանելի չէին: Ի դեպ, մեքենայի մեջ կային այլ քաղաքացիներ, որոնց էլի բերման էին ենթարկել», — գրում է կայքը: