Գլխավոր / Ոստիկանություն / Աղբյուր․ Էրեբունիում երիտասարդի են ծեծել․ մեքենաները տանում են տուգանային հրապարակ

Աղբյուր․ Էրեբունիում երիտասարդի են ծեծել․ մեքենաները տանում են տուգանային հրապարակ

Ժամը 00։30֊ի սահմաններում Էրեբունի 26 հասցեում քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ դաժան ծեծի են ենթարկել ցուցարարների ավտոերթի մասնակից մի երիտասարդի՝ նրա մեքենան վերածելով «գառմոշկայի»։ Այս մասին Epress.am֊ին պատմել է դեպքի ականատեսներից մեկը։

Երևանի տարբեր հատվածներում՝ հիմնականում կենտրոնից, ոստիկանները տուգանային հրապարակ են տանում այն մեքենաները, որոնք ձայնային ազդանշան են հնչեցնում։ Վարորդներին որոշ դեպքերում ուժի կիրառմամբ բերման են ենթարկում։ Երևանում մինչ այս պահը տարերայնորեն շարունակում են իրականացնել «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան։