Գլխավոր / Մեդիա / Մի շարք քննիչներ ընդվզել են, հրաժարվում են ձերբակալել խաղաղ ցույցի մասնակիցներին․ աղբյուր

Մի շարք քննիչներ ընդվզել են, հրաժարվում են ձերբակալել խաղաղ ցույցի մասնակիցներին․ աղբյուր

Ոստիկանության արտաքին ծառայություն չիրականացնող մի շարք ծառայողներ նույնպես համակրանքով են վերաբերվում ցուցարարներին և որևէ ակտիվ գործողություն չեն կատարում։

ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերից մեկի (թիվ 13199318) շրջանակներում, որը վերաբերում է խաղաղ ցույցի մասնակիցներին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ենթակա բոլոր քննչական բաժինների քննիչներն ընդգրկվել են քննչական խմբում և կատարում են քննչական գործողություններ։ Ինչպես հայտնում է Epress.am-ի աղբյուրը, երբ քննիչներին հանձնարարել են խաղաղ ցույցի մասնակիցներին ձերբակալել ՀՔԾ արձանագրություններով, մի շարք քննիչներ հայտարարել են, որ իրենք այդ գործով մարդ չեն ձերբակալելու, քանի որ կարծում են, որ այդ անձինք որևէ հանցանք չեն գործել՝ հակառակ դեպքում սպառնացել են մասսայական դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Ոստիկանության արտաքին ծառայություն չիրականացնող մի շարք ծառայողներ նույնպես համակրանքով են վերաբերվում ցուցարարներին և որևէ ակտիվ գործողություն չեն կատարում։

«Հիմնական կեղտոտ գործն անում են Հատուկ քննչական ծառայության քննիչները, դատախազներից ոմանք էլ հրաժարվում են հսկողություն իրականացնել այս գործով նյութերի վրա», — հայտնում է աղբյուրը։