Home / Հայաստան / Հանրապետականը կրկին սպառնում է

Հանրապետականը կրկին սպառնում է

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության անդամ, «Գազպրոմի» նախկին մենեջեր Կարեն Կարապետյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի երկրորդ պահանջի կատարմանը․ այն է՝ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին՝ մինչև նոր արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Ժողովրդի թեկնածուն ո՞րն է։ Մի հատ բացատրեք։ Ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի թեկնածուն այդպես (հրապարակում-խմբ․)  է ընտրվում, դրա համար գոյություն ունի ընտրություններ։ Այդտեղ հավաքավել են քաղաքացիներ, որ դժգոհ են։ էդ քաղաքացիները ուզում են Նիկոլ Փաշինյանին, այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածու դառնա վարչապետ։ Առաջարկում եմ անել արտահերթ ընտրություններ, և եթե իրենք հաղթեն, ապա՝ այո։ Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել», – ասել է Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր։

Նա կոչ է արել  բոլոր քաղաքական ուժերին նստել  բանակցությունների, և Փաշինյանին առաջարկել է ԱԺ «Ելք» խմբակցությամբ առաջադրել իրենց թեկնածուին՝ չպարդատրելով, որ ՀՀԿ֊ն էլ թեկնածու չունենա։

«2017 թվականին մենք ունեցել ենք ընտրություններ և բոլորս ֆիքսել ենք, որ դրանք ավելի լավն էին։ Մենք մշակել ենք Սահմանադրություն․ օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ։ Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում։  Բացի նրանից, որ մենք կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք սուբյեկտիվ ձևով կարող ենք մեկնաբանել՝ ով է ժողովրդի ընտրյալը։ Չկա ժողովրդի ընտրյալ։ Ինչի ենք ուզում գնալ՝ դիտկատուրայի՞», – ասել է Կարեն Կարապետյանը։

Նա զգուշացրել է, որ եթե այսպես շարունակվի՝ մենք ունենալու ենք տնտեսական պրոբլեմներ, զբոսաշրջիկները չեմ գալու, ինվեստորները չեն գալու։