Home / Մարզեր / Քամուց տուժած Արտաշատի բնակչին փոխհատուցում չեն տալիս

Քամուց տուժած Արտաշատի բնակչին փոխհատուցում չեն տալիս

Արարատի մարզկենտրոնի՝ Արտաշատ քաղաքի բնակիչ Խաչատուր Խաչատրյանի՝ հուժկու քամու հետևանքով կրած վնասները Արարատի մարզպետարանը չի փոխհատուցում։ Այս մասին Խաչատրյանն ասել է Epress.am֊ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ կորցրել է իր տան տանիքն անբողջությամբ (200 քմ)։ Նա քաղաքում ամենից շատն է տուժել։

«Եկան Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նկարեցին, որ հաշվարկեն վնասը։ Երեկ (ապրիլի 26-ին) «Ժամը» լրատվականով ասացին, որ Կառավարությունը որոշում է ընդունել և բոլոր մարզպետարաններին փոխանցվել է շուրջ 42 միլիոն դրամ գումար՝ քամուց տուժածներին փոխհատուցելու նպատակով։ Բայց Արարատի մարզպետարանը չասացին։ Գնացի մարզպետարան, ասացին՝ ոչ մի գումար էլ չկա, Արտաշատի քաղաքապետարանից վնասի գնահատումը չի ուղարկվել։ Ես գնացի քաղաքապետարան, ասացին՝ այնքան մեծ թիվ է, որ դրա տակ մենք չենք ստորագրի»,֊ ասել էլ Խաչատրյանը։

Նրա ասել է, որ տեսել է նաև այլ արտաշատցիների, որոնք նույն հարցով եկել էին քաղաքապետարան։

«Քաղաքապետարանը մարզպետարանի վրա է գցում և հակառակը։ Մեզ ասացին, որ նորից պետք է գան, նկարեն»,֊ ասել է Խաչատրյանը։