Home / Բանակ / Երեք օրվա ընթացքում բանակում երկու զինծառայող է մահացել

Երեք օրվա ընթացքում բանակում երկու զինծառայող է մահացել

Մայիսի 6-ին, ժամը 07:30-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին: Ինչպես հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Թորոսյանը մահացել է գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող 20-ամյա Արթուր Արտյոմի Գասպարյանի դին՝ դարձյալ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հ․Գ․ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել նույն հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը։