Home / Ազգային ժողով / «Հաղթանակն այն չէ, որ ընտրվել եմ վարչապետ…»․ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում

«Հաղթանակն այն չէ, որ ընտրվել եմ վարչապետ…»․ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում

Ոչ ոք չի համարձակվի ոտնձգություն անել ժողովրդի հաղթանակի նկատմամբ։ Այս մասին Հանրապետության հրապարակում հնչեցրած իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակ է գնացել Ազգային ժողովում վարչապետ ընտրվելուց հետո։

«Սիրելի՛ ժողովուրդ, այսօր դուք հաղթեցիք։ Այլևս ոչ մեկը չի համարձակվի ոտնձգության անել ձեր հաղթանակի նկատմամբ։

Հաղթանակն այն չէ, որ ընտրվել եմ վարչապետ, հաղթանակը այն է, որ դուք եք որոշել։

Կապ չունի, ով կլինի ՀՀ վարչապետ, սրանից հետո կա միայն մեկ սյուբեկտ, որն իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ։ Եվ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է։

Թե՛ ԱԺ պատգամավորը, թե՛ ԱԺ նախագահը, դրանք ընդամենը ծառայություն են մատուցում ժողովրդին։ Սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաներն ազնիվ և անմնացորդ ծայառեն ժողովրդին․ հակառակ դեպքում՝ ժողովուրդը պետք է անի իր քայլը, այնպես, ինչպես արեց 2018 թվականի ապրիլին։

Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը։

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությանը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»։