Home / Մարզեր / Գյուղացիները փակել են ճանապարհը․ բողոքում են կաթի մթերման գնի իջեցումից․ Armlur.am

Գյուղացիները փակել են ճանապարհը․ բողոքում են կաթի մթերման գնի իջեցումից․ Armlur.am

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 11 գյուղերի շուրջ 300 բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով բարձրացնել մթերվող կաթի գինը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Հարյուրավոր բնակիչներ նախկինում կաթը մթերում էին 160-170 դրամով, սակայն մայիսի 11֊ից մթերող ընկերությունները որոշել են իջեցնել գինը 10 դրամով: Որոշումը հարուցել է գյուղացիների զայրույթը, ինչի հետևանքով նրանք փակել են միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են, որպեսզի իշխանություններն անդրադառնան խնդրին, հակառակ դեպքում սպառնում են չբացել ճանապարհը: Նշենք, որ երեկ նույն պահանջով բողոքի ակցիա էր անցկացվել Արագածոտնի մարզում: