Գլխավոր / Դատարան / Դատավորը մերժել է «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները

Դատավորը մերժել է «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները

«Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու փաստաբանների ներկայացրած միջնորդությունները դատավոր Մեսրոպ Մակյանն այսօրվա դատական նիստի ժամանակ մերժել է։ Մերժված միջնորդությունները վերաբերում էին նաև խմբի առաջնորդներին՝ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին։

«Հաշվի առնելով, որ ինչպես ամբաստանյալներն, այնպես էլ նրանց պաշտպաններն առանց դատարանի թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը, որի հիման վրա նրանց նկատմամբ կիրառվեցին համապատասխան սանկցիաներ, դատարանը նրանց բացակայության պայմաններում հետաձգոմ է գործի քննությունը, և այն կշարունակվի մայիսի 23֊ին 11։00֊ին»,֊ դատարանում հայտարարել է Մեսրոպ Մակյանը։

Մակյանի վճռից հետո «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Շենգավիթի դատարանին հարակից Արշակունյաց պողոտան։

Նշենք, որ մայիսի 11-ին դատավոր Արշակ Վարդանյանը մերժել էր խմբի այլ անդամներին վերաբերող նմանատիպ միջնորդությունը։