Home / Շուկա / Աշխատավարձ չեն ստացել. «ԱԻՆ»֊ական նաիրիտցիները ցույց են անում վարչապետի նստավայրի մոտ

Աշխատավարձ չեն ստացել. «ԱԻՆ»֊ական նաիրիտցիները ցույց են անում վարչապետի նստավայրի մոտ

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ հավաքվել են ՀՀ վարչապետի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի մոտ, պահանջելով իրենց աշխատավարձերը։ Նրանք չաշխատող գործարանում պատասխանատու են քիմիական նյութերի անվտանգության համար։ Epress.am֊ի հետ զրույցում բողոքողներից մի տղամարդ պատմել է, որ նախորդ տարի կառավարության որոշմամբ գործարանում անվտանգության համար պատասխանատու 116 մարդ տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կազմ և նրանք շարունակել են «Նաիրիտում» իրենց գործառույթներն իրականացնել։ Այս տարվա հունվարից ԱԻՆ֊ը չի երկարաձգել իրենց պայմանագրերը և մարդիկ զրկվել են աշխատավարձից։ Արդեն 4 ամիս է նրանք գումար չեն ստացել, սակայն, հասկանալով, որ գործարանում քիմիական նյութերը չի կարելի առանց պահպանության թողնել, շարունակում են աշխատել։

Վարչապետի նստավայրի մոտ են եկել՝ ակնկալելով, որ իրենց խնդիրը լուծում կստանա։ Բողոքողների ներկայացուցիչներից մի քանիսը մտել են ընդունարան՝ հանդիպելու պատասխանատու անձանց։ 12։00-ի դրությամբ նրանք շարունակում են մնալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ։