Home / Շուկա / Տաքսիստներն ու ավտոներկրողները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջներ ներկայացրել

Տաքսիստներն ու ավտոներկրողները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջներ ներկայացրել

Ավտոներկրողներն ու անհատ տաքսու վարորդներն այսօր փակել են Բաղրամյան պողոտայի՝ վարչապետի նստավայրի դիմացի հատվածը։ Նրանք հանդիպում են պահանջել Ոստիկանության, ՊԵԿ-ի և ապահովագրական ընկերությունների ղեկավարությունների հետ:

Վարորդները պահանջում են անհատ տաքսիստների լիցենզավորման վճարը 12 հազար դրամից իջեցնել 5 հազարի, ավտոներկրողններին մաքսազերժման 10 օրվա ժամկետը դարձնել գոնե 40 օր, վերացնել կարմիր գծերը, երաշխավորել, որ ԴԱՀԿ-ն պատշաճ իրազեկի խախտումների համար վճարվելիք տուգանքների մասին, հավասար պայմաններ ստեղծել անհատ տաքսիստների և GG, Yandex, Utaxi ծառայությունների տաքսիստների համար։ Պահանջներից մեկն էլ՝ իջեցնել տեսահսկող սարքերի և արագաչափերի միջոցով խախտումների արձանագրման դեպքում ամրագրվող տուգանքները:

Բողոքողների ներկայացուցիչներին ընդունել է Տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանը։