Գլխավոր / Կանանց իրավունքներ / Մերժել Տարոն Մարգարյանին, քաղաքապետի պաշտոնում առաջադրել Զարուհի Բաթոյանին․ հայտարարություն

Մերժել Տարոն Մարգարյանին, քաղաքապետի պաշտոնում առաջադրել Զարուհի Բաթոյանին․ հայտարարություն

Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով սատարում են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու արձակման հանրային պահանջին, ինչպես նաև կոչ են անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանին ապագա քաղաքապետի համար որպես թեկնածու առաջադրել:

«Ներքոստորագրյալ անհատներս ու կազմակերպություններս հայտարարում ենք, որ սատարում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու արձակման հանրային պահանջը՝ համարելով, որ կոռումպացված ու անպատիժ հանցավոր խմբակը չի կարող և չպետք է շարունակի ղեկավարել Երևանի քաղաքային իշխանության մարմինները։

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի համար կենսական և քաղաքական մեծ նշանակության հաստատություն է, և դրա՝ օր առաջ ազատագրումը ՀՀԿ-ական ռեժիմից համաժողովրդական շարժման հաջորդ հաղթական հանգրվանը կլինի։ Երևանի կառավարման մարմինները ընտրովի են, կոչված են ներկայացնել երևանցիներին, և ուրեմն դրանց ձևավորման մեջ առավելագույնս պետք է հաշվի առնվեն երևանցիների և քաղաքային խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնած խմբերի կարծիքն ու նախընտրությունները։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ընթացիկ փոփոխությունների հռչակած արժեքներն անհրաժեշտաբար պետք է տեսանելի կերպով հաստատվեն գործնականում։ Երևանի համայնքային իշխանությունների մասով դա նշանակում է, որ քաղաքապետը պետք է լինի ոչ միայն հմուտ, բանիմաց և քաղաքային բազմաթիվ խնդիրների լուծմանը պատրաստակամ, այլև երևանցիների, հատկապես հաճախ անտեսված սոցիալական խավերի խնդիրների հանդեպ զգայուն քաղաքական գործիչ։

«Ելք» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը, մեր պատկերացմամբ, լավագույնս է համապատասխանում այս չափորոշիչներին:

Զարուհի Բաթոյանն ունի ամենատարբեր սոցիալական խմբերի հետ հավասար մասնակցային սկզբունքով աշխատելու, առավել անտեսված խմբերի ձայնը բարձրացնելու, նրանց ինքնակազմակերպմանն ու խնդիրների համակարգային լուծմանն աջակցելու տարիների փորձ։ Ընտրովի մարմինների բարեփոխումը ենթադրում է այնպիսի ղեկավարի առաջադրում, որ կրողն է հորիզոնական աշխատանքային գործելաոճի և ունակ է սովորական մարդկանց խնդիրներին  արձագանքելու, այդ թվում՝ ամենից լռեցված ձայներին ականջալուր լինելու։ Մենք կարևորում ենք այսպիսի կառավարչական մեթոդների ներմուծումը Երևան քաղաքի գլխավոր ներկայացուցչական մարմին և առօրյա քաղաքական կյանք։

Լինելով քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակից՝ Զարուհի Բաթոյանը քաջատեղյակ է այդ պայքարների պահանջներին, քաղաքացիների կարիքներին և Երևանի ամենակենսական խնդիրներին։ Նա նաև անձնական փորձառությամբ գիտի Երևանի հանրային և մասնավոր տարածքների ու տրանսպորտային միջոցների անմատչելիության խնդիրը, ինչից ելնելով` առավել զգայուն է մեր քաղաքի բազմաթիվ խնդիրների և խոցելի խմբերի կարիքների հանդեպ։ Սա կարևոր է Երևան քաղաքի կառավարման գործում տարբեր քաղաքացիների շահերի ներկայացման առումով։ Նրա առանձնահատուկ մոտեցումների մասին են վկայում նաև շարժման ընթացքում հարթակից իր ելույթներում հնչեցրած ուղերձները, որոնք իրենց ներառողականությամբ որակապես նոր երանգ հաղորդեցին ժողովրդական պայքարին։

Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հատկապես հանրային տեսանելիություն չունեցող, մամուլի հասանելիությունից, սոցիալական և քաղաքական արտոնություններից զրկված խմբերի ու անհատների համար՝ իրենց առավել զորացված զգալու, սեփական խնդիրները քաղաքականացնելու և հանրային օրակարգ բերելու առումով։

Հետևաբար, Զարուհի Բաթոյանի թեկնածության պաշտպանությամբ մենք ընդգծում ենք նորացվող Հայաստանում քաղաքական մտածողության հեղափոխության անհրաժեշտությունը։

Ուստի, կոչ ենք անում Զարուհի Բաթոյանին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ելք» խմբակցությունից ավագանու անդամ, առաջադրել իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, երբ քաղաքացիների համատեղ ուժերով Տարոն Մարգարյանի հեռացումը կլինի կատարված իրողություն։ Մենք խրախուսում ենք մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զարուհի Բաթոյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա Երևանի ներկայիս ավագանու կազմից լավագույնս կմարմնավորի քաղաքական մեծ փոփոխությունների արժեքները։ Ակնկալում ենք, որ ժողովրդական շարժման իրական որակական փոփոխություններին հետամուտ բոլոր մարդիկ, այդ թվում՝ իր թիմակիցները կաջակցեն Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում Զարուհի Բաթոյանի ընտրությունը արժեքավոր քայլ կլինի ժողովրդական հեղափոխության բերած նոր արժեքների հաստատման առումով, որով մեզ և աշխարհի համար ևս մեկ առաջադիմական ձեռքբերում կարձանագրենք», ֊ նշում են հայտարարության հեղինակները։

Հայտարարության տակ մայիսի 21-ի, 16։00-ի դրությամբ ստորագրել են 62 քաղաքացի և 15 հասարակական կազմակերպություն։ Այն բաց է միանալու համար։

Ստորագրել են․

Հուրիկ Ադդարեան

Օլյա Ազատյան

Արթուր Աթայան

Լարա Ահարոնեան

Աստղիկ Ասլանյան

Շուշան Ավագյան

Սոս Ավետիսյան

Սոնա Առաքելյան

Աննա Արուճյան

Նորայր Արուճյան

Աշխեն Բաբայան

Նարե Բաբայան

Արփի Բալյան

Աննա Բաղրամյան

Վահե Բուդումյան

Սուսաննա Գյուլամիրյան

Կարին Գրիգորյան

Վարդինե Գրիգորյան

Ինեսա Թադևոսյան

Լուսինե Թալալյան

Հասմիկ Թանգյան

Աննա Թերզիկյան

Անի Թունիյանց

Անտոն Իվչենկո

Նանա Լանդաու

Լուսինե Խանդիլյան

Գոհար Խաչատրյան

Լուսինե Խառատյան

Իննա Խոլոդովա

Աննա Կամայ

Աննա Կարապետյան

Մարիա Կարապետյան

Ռոբերտ Կարապետյան

Վարդան Համբարձումյան

Սալբի Հայրապետյան

Արուս Հարությունյան

Զարուհի Հովհաննիսյան

Տաթևիկ Հովսեփյան

Մարիամ Ղարագյոզյան

Նանա Մանթաշևա

Սոֆյա Մանուկյան

Հասմիկ Մարտիրոսյան

Ավնիկ Մելիքյան

Հելենա Մելքոնյան

Նվարդ Մինասյան

Լուսինե Նավասարդյան

Աննա Նիկողոսյան

Գոհար Շահնազարյան

Անեթ Շամիրյան

Ստելլա Չանդիրյան

Հայարփի Պապիկյան

Սեւան Պետրոսյան

Անի Սախլյան

Լուսինե Սարգսյան

Ռիմա Սարդարյան

Անահիտ Սիմոնյան

Լիլիթ Ստեփանյան

Շողակաթ Վարդանյան

Մարիաննա Փահլևանյան

Ալիսա Քամալյան

Արմինե Օգանեզովա

Արուսիկ Օհանյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Էկոլոգիական իրավունք ՀԿ

Իմ իրավապաշտպանը ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

ՀԱՆՈՒն Հավասար Իրավունքների ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

«Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միություն

Սոցիոսկոպ ՀԿ

«Սևազգեստկանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ