Home / Կրթություն / Դալար գյուղի բնակիչները պահանջում են կաշառք բաժանած դպրոցի տնօրենի հրաժարականը

Դալար գյուղի բնակիչները պահանջում են կաշառք բաժանած դպրոցի տնօրենի հրաժարականը

Արարատի մարզի Դալար գյուղի միջնարկարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանի հրաժարականը։

Վերջիններս տնօրենին մեղադրում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշաք բաժանելու և կաշառակերության մեջ։

«Տնօրենը 2017 թվականի ընտրությունների ժամանակ Հանրապետականների օգտին քվեարկելու համար ընտրակաշառք էր բաժանել, բայց քանի որ ձայների մեծամասնությունն անցել էր ԲՀԿ֊ին, Շողիկ Հախվերդյանը գյուղացիներից փողերը հետ էր վերցրել։ Այս պահին աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը»֊, Epress.am֊ի հետ զրույցում ասել է բողոքի մասնակցիներից Նարեկ Շախյանը։

Նրա խոսքով՝ դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջելու մյուս պատճառը բուֆետի գործունեությունն է․ «Դպրոցի բուֆետը հարկային դաշտում գրանցված չէ, և բուֆետից ստացված ամբողջ գումարը նա դնում է իր գրպանը»։