Գլխավոր / Բանտ / Վարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

Վարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Չուգասզյանը մեկ ամիս հացադուլի մեջ է։ Նա, մասնավորապես, պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ։

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահը կալանավորվել էր ապրիլի 23-ին, մայիսի 11֊ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացրել, մայիսի 12֊ին նրա խափանման միջոցը փոխվել էր։