Գլխավոր / Շուկա / Միխաիլ Բաղդասարովը հրաժարվում է վճարել «Արմավիայի» պարտքերը

Միխաիլ Բաղդասարովը հրաժարվում է վճարել «Արմավիայի» պարտքերը

«Արմավիայի» նախկին սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը (լուսանկարում), ում երաշխավորությամբ «Յունիբանկը» մոտ 6.5 միլիոն դոլար վարկ էր տրամադրել ավիափոխադրողին ինքնաթիռ գնելու համար, հրաժարվում է մարել պարտքը։

«Յունիբանկը» «Արմավիայի» սնանկության կառավարչի դիմումով որպես երրորդ անձ դիմել է դատարան՝ Բաղդասարովից գումարը բռնագանձման պահանջով։

Գործով նախնական նիստը կայացել է մայիսի 23-ին՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ։

Բաղդասարովի ներկայացուցիչ Բաղդասարյանն առարկել է հայցվորներին՝ ասելով, որ Բաղդասարովը միայն երաշխավոր էր, ոչ թե վարկառու։ Փաստաբանը դատարանում պատաճառաբանել է նաև, որ 2015 թվականին «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերությունից դարձել է բաց բաժնետիրական ընկերություն։

«Բանկի քաղվածքում չի երևում, որ «Յունիբանկ ԲԲԸ֊ն» ունի իրավունք երաշխավորներից գումար պահանջելու։ Այնտեղ նշված է միայն վարկառուն՝ «Արմավիա» ընկերությունը», ֊ ասել է Բաղդասարովը։

Հայցվորի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանն ասել է, որ բանկի՝ երաշխավորի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքն իրական է և գրանցված։

Նշենք նաև, որ երաշխավոր, ոչ թե վարկառու լինելը հազարավոր քաղաքացիների չի ազատում բնռագանձումներից։ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) տարեկան հարյուրավոր բռնագանձումներ է անում երաշխավորներից հոգուտ բանկերի։ Պատահական չէ, որ ԴԱՀԿ վարույթները իրավաբանական անձանց օգտին 2017 թվականին աճել են երկու անգամ՝ նախորդ տարվա համեմատ․ բռնագանձվել է մոտ 81․9 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ «Արմավիայի» սնանկությունից հետո ընկերությունը չի վճարել նաև տասնյակ այլ ընկերությունների հանդեպ ունեցած պարտքերը։