Գլխավոր / Մեդիա / Ռուսական ԶԼՄ-երը հարձակվում են Հայաստանի նոր կառավարության վրա

Ռուսական ԶԼՄ-երը հարձակվում են Հայաստանի նոր կառավարության վրա

Կարծես, ռուսական ԶԼՄ-երում նոր գրոհ ա սկսվում Հայաստանի նոր կառավարության դեմ: Չգիտեմ ով ա կանգնած դրա հետևում՝ նախկին իշխանության լոբբիստները, թե ադրբեջանական լոբբիստները, թե երկուսն էլ միասին, բայց ամեն դեպքում մոտավորապես նույն մեսիջներն են գնում երկու տեղից էլ: Որ ինքը Փաշինյանը ոչինչ, էնքան էլ վատ մարդ չի գուցե, բայց նրա շուրջը կանգնած են ռուսաֆոբներ՝ մարդիկ, որոնք աշխատել են Սոռոսում, Թրանսփերենսիում և այլն նման կազմակերպություններում, սովորել են Արևմուտքում և այլն: Ընդ որում վտանգավորն էն ա, որ ոչ թե պարզապես սուտ ա ասվում, այլ իրական փաստերն են կոնտեքստից հանվում և դրա վրա կառուցվում ա մի ամբողջ տեսություն: Օրինակ, Դավիթ Տոնոյանի մասին ասում են, որ նա աշխատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչությունում, բայց չի ասվում, որ սովորել է Ռուսաստանում ռազմա-դիվանագիտական ակադեմիայում: Եվ այլն:

Ու, իմանալով էսօրվա ռուսական հասարակության տարամադրությունները, նաև Արևմուտքի և Ռուսաստանի սրված հարաբերությունները, ասեմ, որ էս ամեն ինչը, ցավոք սրտի, աշխատում է: Առավել ևս, որ նոր կառավարության մեջ այնքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ, լավ են հասկանում Ռուսաստանը, գիտեն, թե ինչպես ռուսների հետ լեզու գտնել: Դա օբյեկտիվ է, և շատ նորմալ է, որ այս սերունդը Ռուսաստանի հետ չունի էն կապը, որ ուներ նախորդ սերունդը, բայց դե ռուսների հետ հարաբերությունների տեսակետից սա պրոբլեմ է:

Իսկ այն մարդկանցից շատերը, ում միջոցով Ռուսաստանում նախկին իշխանությունները լոբբինգ էին իրականացնում, այսօր փաստորեն հայտնվել են հակառակ ճամբարում: Դա շատ վտանգավոր իրավիճակ է: Իհարկե, դրա արդյունքում, ՀՀԿ-ն հետ չի գա իշխանության, այնպես որ, եթե ՀՀԿ-ական լոբբիստներն են անում, իզուր են անում: Բայց դրա արդյունքում կարող են փչանալ Պուտինի և Փաշինյանի թիմի հարաբերությունները, և դրանից կարող է օգտվել Ադրբեջանը, որը փորձելու է «դաբրո» ստանալ Արցախում ինչ-որ գործողություններ կազմակերպելու համար: Այնպես որ պետք է մտածել այդ ուղղությամբ և շտապ քայլեր ձեռնարկել: Թե ինչ քայլեր՝ եկեք մտածենք: Ես, օրինակ, որոշ մտքեր ունեմ, բայց պետք է մի քիչ էլ մտածեմ, որ ձևակերպեմ:

UPD: կոնկրետ տեքստերը չեմ տարածում, որ չտարածվի, ասեմ որ առայժմ սաղմնային վիճակում է, և գուցե նաև պետք չէ արձագանքել, որ Սթրեյզանդ էֆեկտի զոհ չդառնանք: Բայց դե ուղղակի պետք է մտածել այդ ուղղությամբ մեր աշխատանքը կազմակերպելու մասին՝ թե կազմակերպական առումով, թե մեսիջների բովանդակության:

Միքայել Զոլյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ