Home / Բանակ / Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 26֊ամյա Սուրեն Սուրենի Այվազյանը մահացել է ավտոճանապարհային պատահարի հետևանքով։ Այս մասին Epress.am֊ին ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան։

Ըստ safesoldiers.am կայքի՝ այս տարվա ընթացքում ՀՀ Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում սա զինծառայողի մահացության 21֊րդ դեպքն է։