Home / Առողջապահություն / Իրավապաշտպանները բոյկոտում են Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնը «Լիդիանի» պատճառով

Իրավապաշտպանները բոյկոտում են Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնը «Լիդիանի» պատճառով

Մի քանի հայաստանցի իրավապաշտպաններ հայտարարում են, որ բոյկոտում են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տոնակատարությունն այն պատճառով, որ միջոցառման հովհանավորներից է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Միջոցառմանը հրավերներ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Նշենք, որ ընկերությունը ծրագրում է սկսել ոսկու կորզում Վայոց Ձորի Ամուլսարում, ինչը բնապահպանական անկախ գնահատումներով անվերականգնելի վնաս կարող է հասցնել ողջ Հայաստանի բնությանը, մասնավորապես, ջրային ռեսուրսներին։

««Լիդիան Արմենիան» քանդում է մեր գեղեցիկ բնությունը, սպառնում է մեր առողջությանը, շահագործում է մեր երկրի ռեսուրսները ՝ հարստացնելու համար տեղական կուռումպացված պաշտոնյաներին և արտասահմանցիներին և ես չեմ կարող մասնակցել միջոցառումների, որոնց հովահավորում են այսպիսի ընկերություններ»,֊ ֆեսբուքյան իր էջում հրավերը մերժելու որոշումը հիմնավորել է իրավապաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտոն» ՀԿ֊ի համահիմնադիր Լառա Արահոնյանը։

Բոյկոտին միացել են նաև Կանանց աջացկման կենտրոնի հիմնադիր Մարո Մաթոսյանը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի անդամ Մամիկոն Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ բնապահպանները կոչ են անում նոր Կառավարությանը կասեցնել «Լիդիան Արմենիան» նախկինում տրված արտոնությունները և կասեցնել Ամուլսարի շահագործման ծրագիրը։