Home / Ազգային ժողով / Եվս մեկ խոշոր գործարար լքեց ՀՀԿ խմբակցությունը

Եվս մեկ խոշոր գործարար լքեց ՀՀԿ խմբակցությունը

Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը: Իր որոշման մասին նա հայտնել է լրագրողներին այսօր՝ հունիսի 6-ին։

Մայիսի 30-ին Ազգային անվտանության ծառայությունը հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում բացահայտվել են հարկերից խուսափելու մեխանիմզներ, որոնցով ընկերությունը խուսափել է 115 մլն դրամ շրջանառության համար 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարելուց։

Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀԿ խմբակցությունը լքել էին նաև Գրիգոր Ավալյանը, Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը և Արտակ Սարգսյանը: Խմբակցությունում այս պահին մնացել է 50 անդամ։