Home / Ոստիկանություն / Վճռաբեկի նախագահից հետո հրաժարական է ներկայացրել ՀՔԾ պետը

Վճռաբեկի նախագահից հետո հրաժարական է ներկայացրել ՀՔԾ պետը

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ՀՔԾ կայքը։

«Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար: Անկեղծորեն և վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետևից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ և պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,֊ իր հրաժարականի ուղերձում ասել է Վահրամ Շահինյանը։

Երեկ հրաժարական էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։