Home / Դատարան / Ով է պատասխանատու Ավետիսյանների ընտանիքի սպանության չբացահայտման համար․ զրույց

Ով է պատասխանատու Ավետիսյանների ընտանիքի սպանության չբացահայտման համար․ զրույց

Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, դատախազությունը և Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ներգրավված փաստաբանների մի մասն ուղղակի պատասխանատու են սպանության չբացահայտման համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա գործում ներգրավված է եղել որպես Արաքսյա Ավետիսյանի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ։

Սաքունցն ավելի վաղ էլ պնդել էր՝ գործը բացահայտված չէ, սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի եղել։

Այսօր իրավապաշտպանն էլ ավելի է բացում փակագծերը. նա հիմնավոր կասկած է հայտնել, թե Պերմյակովն ընդհանրապես չի եղել Ավետիսյանների տանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ, եթե փորձարարություն իրականացվեր Ավետիսյանների տանը, Պերմյակովը չէր կարող ասել, թե ինչպես է այնտեղ հասել, որ սենյակից ուր է գնացել, քանի որ նա այնտեղ չի եղել», ֊ ասել է Սաքունցը։

Ամբողջական զրույցը․