Home / Բնապահպանություն / «Սերժի ականջները էրևաց»․ Թեղուտի հանքի ակցիայի մասին

«Սերժի ականջները էրևաց»․ Թեղուտի հանքի ակցիայի մասին

Հունիսի 11-ին Թեղուտի հանքի մոտ տեղի ունեցած ակցիայի հետևում «Սերժի ականջները էրևաց»։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանը։ Հիշեցնենք, որ երեկ Շնող և Թեղուտ գյուղի մի խումբ բնակիչներ փակել են հանք տանող ճանապարհը՝ ասելով, որ վարկեր ունեն և պահանջելով իրենց հետ վերցնել աշխատանքի։

Ալիխանյանի կարծիքով՝ հանքի նախկին աշխատողների բողոքն օգտագործվելու է հանքի ղեկավարության կողմից, որպեսզի հետագայում ՀՀ կառավարությանն ասեն՝ մարդիկ աշխատանք են ուզում և հնարավորություն ունենան վերագործարկել հանքը։

«Առանց հասկանալ սրանք նրանց [հանքի սեփականատերերի] ծուղակն ընկան։ Հիմա էս խնդրագիրը վերցնելու են, գնան Նիկոլի մոտ», ֊ ասել է Ալիխանյանը։

Նա ընդգծել է, որ նյութական փոխհատուցման պահանջով իր բողոքը հանքի սեփականատերերի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, և ինքն իր գումարը կստանա, սակայն կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեզրկվել են, բայց ՄԻԵԴ բողոք չեն ներկայացրել։ Շնողի բնակիչը հիշել է, որ հանքի բացման ժամանակ իրենց ահաբեկում էին, վախեցնում՝ հողակտորները գնելով չափազանց ցածր գներով, ասում էին՝ «Սերժի [Սարգսյան] դե՞մ ես գնում»։

Մանրամասները՝ տեսանյութում․