Գլխավոր / Բանակ / Բանակի ղեկավարությունը մեղադրվում է խարդախությունների մեջ․ հարցաքննվել է նախկին նախարարը

Բանակի ղեկավարությունը մեղադրվում է խարդախությունների մեջ․ հարցաքննվել է նախկին նախարարը

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը հարցաքննել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ 2008-2016 թվականներին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Մեղադրանք է առաջադրել ՊՆ երկու պաշտոնյաների․ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Վերջինիս պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնվել են։