Գլխավոր / Ազգային ժողով / Պատգամավորը՝ ԵՄ դեսպանին․ Ընդունեք ձեր մեղքի բաժինը

Պատգամավորը՝ ԵՄ դեսպանին․ Ընդունեք ձեր մեղքի բաժինը

ԵՄ-ն ևս ունի իր մեղքի բաժինը Հայաստանում կոռուպցիոն գործընթացներին աջակցելու մեջ։ Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ, դիմելով Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը։

«Որտեղ մենք ձեռք ենք տալիս, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս։ Ի՞նչ է նշանակում սա, որ Դուք՝ հարգարժա՛ն դեսպան, Եվրոպական միության հսկայական գումարները, երբ ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարի համար, այդ գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ մենք ակնկալում ենք, որ դուք պետք է պայաքրեք ձեր դեմ։ Չի կարող լինել այդպիսի բան։ Արձանագրենք, որ որոշակի սխալներ եղել են նաև Ձեր կողմից։ Երբ որ մենք ահազանգում էինք, ասում էինք՝ մի՛ տվեք այդ նախարարություններին գումարներ իբր տարբեր ծրագրեր իրականացնելու համար, քանի որ այդ գումարները գնում են նախարարների, նրանց կից մերձավորների և բարեկամների անուններով գրանցաված ֆեյք հասարակական կազմակերպությունների անձնական բարեկեցությունը զարգացնելու համար, շատ դեպքերում անարձագանք էր մնում», -ասել է պատգամավորը։