Home / Ոստիկանություն / Բողոքի ցույցերից հետո միլիարդատերը հանեց Վրաստանի վարչապետին

Բողոքի ցույցերից հետո միլիարդատերը հանեց Վրաստանի վարչապետին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել։ Հրաժարականի ելույթում նա իր որոշումը բացատրել է որոշ «հիմնարար հարցերի» շուրջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ տարաձայնություններ ունենալով։

«Այժմ, կարծում եմ, ժամանակն է կուսակցության ղեկավարին հնարավորություն տալ նոր Կառավարություն կազմել՝ իր հայացքների հիման վրա», – ասել է նա։

Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականով հրաժարական են տալիս նաև Կառավարության բոլոր անդամները։ «Վրացական երազանք» կուսակցությունն ունի 7 օր առաջարկելու նոր թեկնածու, որին ընտրելու 7 օրվա ժամանակ ունի երկրի նախագահը։

Հիշեցենք, որ Թբիլիսիում մի քանի շաբաթ է բողոքի ցուցեր են տեղի ունենում։ Դրանց մասնակիցները պահանջում են ուժային կառույցների և դատաիրավական համակարգի ղեկավարների հրաժարականը։ Ցույցերի առաջնորդներից է Զազա Սարալիդձեն, ում որդուն և ևս մեկ դեռահասի սպանել են կես տարի առաջ։ Իր որդու մահվան մեջ մեղավորները խուսափում են պատժից՝ ունենալով կապեր Դատախազությունում։

Բողոքին և պահանջներին է միացել Մալխազ Մաչալիկաշվիլին, ում անզեն որդուն սպանել են վրացական հատուկ ջոկատայինները երկրի չեչենաբնակ Պանկիսի շրջանում «հակաահաբեկչական գործողության» ժամանակ։

Հունիսի 11-ին ցույցը ցրվել է Ոստիկանության միջամտությամբ։ Ցուցարարների վրանները առգրավվել են, ընդդիմության առաջնորդները և նրանց աջակիցները ձերբակալվել են՝ խուլիցանգության մեղադրանքներով։

Ուժայինների հրաժարականների համար մայիսի 31-ից փողոց էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ, որոնք պահանջում էին թրամիջոցների օգտագործման հետ կապված երկու մահվան դեպքերի բացահայտում։ Ցույցերը հրահրվել են Թբիլիսիի տեխնո֊ակումբներ կատարած Ոստիկանական ռեյդով, ինչը ցուցարարները համարել են անհամաչափ ուժ ակումբի այցելուների դեմ։ Ցուցարարները պնդում են, որ ակումբերը մահերի հետ որևէ կապ չունեին։