Գլխավոր / Առողջապահություն / 1 շաբաթ առաջ կորած տղային դեռ չեն գտել

1 շաբաթ առաջ կորած տղային դեռ չեն գտել

Արդեն 1 շաբաթ է չեն կարողանում գտնել 14-ամյա Հայկ Հովհաննիսյանին։ Նա հունիսի 8-ին՝ 17։00-ի սահմաններում, դուրս է եկել Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցի իրենց տնից և չի վերադարձել։ Տղային օրեր շարունակ փնտրում են ոչ միայն ոստիկանները և ԱԻՆ աշխատակիցները, այլ նաև միացել են մեծ թվով կամավորներ։ Նրանք հարակից մարզերում և Երևանում փնտրում են տղային և տարածում են նրա նկարը։

Տղային մի քանի անգամ տեսել են Արմավիրի գյուղերում։

Հայկը կանաչ շապիկով է, շորտով, մազերը կարճ են, քայլում է ոտաբոբիկ: Տղան ունի աուտիզմ և չի խոսում։

Այսօր 00:56-ի դրությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

Տղային տեսնելու դեպքում շտապ զանգահարել 1-02, 095-46-41-43, 094-19-53-35, 093-13-27-06 համարներով։ Հնարավորության դեպքում պահել տղային՝ մինչև մոտենան հարազատները և ոստիկանները։