Գլխավոր / մարտի-1 / 10 տարի անց ՀՔԾ ակտիվ կզբաղվի Մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ

10 տարի անց ՀՔԾ ակտիվ կզբաղվի Մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ

Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևանում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԾ-ն։

Միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ:

Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող  անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ: