Գլխավոր / Բանակ / Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով ԵԿՄ֊ից դուրս են բերել բանակի համար նախատեսված մսի պահածոներ

Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով ԵԿՄ֊ից դուրս են բերել բանակի համար նախատեսված մսի պահածոներ

Երկրապահ կամավորների միության անդամ երկու վարորդներ բերման են ենթարկվել։ Նրանց, Ուազ և Գազ մակնիշների ավտոմեքենաները, որոնք բեռնված են եղել 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով, հայտնաբերվել են Երևանի Սողոմոն Տարոնցի 12 հասցեի կայանատեղիում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Վարորդները նշել են, որ իրենք են պահածոները բեռնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի ցուցումով:

Նշենք, որ օրերս ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որը նկարահանվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը։ Նշենք, որ իրավապահները հայտնաբերել են զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։

Այսօր 81 կողմ, 3 դեմ ձայնով Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ որոշում է ընդունել՝ համաձայնելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։