Գլխավոր / Կրթություն / Ոստիկանական անվճար կրթության համար տեղերը կեսով կրճատվել են

Ոստիկանական անվճար կրթության համար տեղերը կեսով կրճատվել են

Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2018/2019 տարվա համար Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացրած ծրագրի համաձայն, որը Կառավարության կողմից ընդունվել էր, նախատեսում է ոստիկանական անվճար կրթություն ստանալու համար նախատեսված տեղերը կրճատել 50 տոկոսով։

Եթե 2017/2018 ուսումնական տարում հանրապետության նախնական մասնագիտական կրթական ծրագրով ոստիկանական անվճար կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել 400 ուսանող, ապա այս տարի տեղերի քանակը կրճատվել է կրկնակի՝ դառնալով 200 անվճար տեղ: Նախատեսված 200 անվճար տեղից 80 տեղերի ֆինանսավորումն իրականացվելու է ոստիկանության միջոցների հաշվին:

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել էր, որ նախատեսվում է ոստիկանների թվի կրճատում՝ բացառելով, որ այդ մոտեցումը կապ ունի նրա հետ, որ Հայաստանը շատ անգամ անվանել են ոստիկանապետություն։