Home / Դատարան / Վերաքննիչը ցուցարարներին ծեծելու մեջ կասկածվող Մասիսի քաղաքապետին թողել է ազատության մեջ

Վերաքննիչը ցուցարարներին ծեծելու մեջ կասկածվող Մասիսի քաղաքապետին թողել է ազատության մեջ

Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում խաղաղ ցուցարարներին ծեծելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ձերբակալվել էին, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ արձակվել։ Դատարանը մերժել է քննիչի կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները ու պաշտոնյաների ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։