Գլխավոր / Ոստիկանություն / «Յանսում» խուզարկությամբ հայտնաբերված միլիոնները հանձնել են Կենտրոնական բանկին

«Յանսում» խուզարկությամբ հայտնաբերված միլիոնները հանձնել են Կենտրոնական բանկին

Երևանի կենտրոնում՝ Տերյան փողոցի վրա գտնվող «Յանս» ռեստորանային համալիրում չարաշահումներ են արձանագրվել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, «Յանսը» պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ընտանիքին։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 21-ին իրավապահները խուզարկություններ են կատարել «Սելենա» ընկերության («Յանսը» պատկանում է «Սելենային») տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում, բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։

«Խուզարկությամբ հայտնաբերված 1 100 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը», ֊ հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Նշենք, որ «Յանս» համալիրը կառուցվել է Ազգային գրադարանի մոտ գտնվող Ուսանողական այգում։ 2010 թվականից սկած քաղաքացիական նախաձեռնություններ, գիտնականներ, Երևանի բազմաթիվ քաղաքացիներ դատարան էին դիմել՝ պահանջելով դադարեցնել ապօրինի շինարարությունը, սակայն ակումբը, այնուամենայնիվ, կառուցվել էր հանրային վայրում։