Գլխավոր / Համայնքներ / Կոռուպցիայի մասին տեսանյութից հետո Երևանի քաղաքապետարանի մուտքն արգելափակել են

Կոռուպցիայի մասին տեսանյութից հետո Երևանի քաղաքապետարանի մուտքն արգելափակել են

Երկու տասնյակից ավել քաղաքացիներ վաղ առավոտից փակել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով։

Epress.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշել է, որ ակցիան կապված է երեկ ուշ երեկոյան հրապարակված FACT.TV հետաքննական տեսանյութի հետ, որում խոսվում է Մարգարյանի գործունեության կոռուպցիոն դրսևորումների մասին։ Մեր զրուցակիցն ընդգծել է, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով հիմք ընդունել տեսանյութը։ Նա նաև ասել է, որ իրենք սպասում են Երևանի այլ բնակիչների միանալուն։

Շենքի կենտրոնական մուտքի դուռը փակել են ներսից․ քաղաքապետարանի աշխատակիցները, իմանալով բողոքի մասին, քայլում են դեպի ետնամուտքեր։

Հիշեցնենք, որ Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ալիք էր բարձրացել նաև մայիսին։

FACT TV-ի տեսանյութը․