Գլխավոր / Համայնքներ / Նվիրատուների ցանկը չներկայացնելու համար ՊԵԿ֊ը «Երևան» հիմնադրամի նկատմամբ վարույթ է հարուցել

Նվիրատուների ցանկը չներկայացնելու համար ՊԵԿ֊ը «Երևան» հիմնադրամի նկատմամբ վարույթ է հարուցել

«Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը֊խմբ․) նվիրատուների ցանկը հանրության համար բաց դարձնելու նպատակով Պետեկամուտների կոմիտեի նախագահի հրամանում կատարվել են փոփոխություններ։ Այս մասին գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Երբ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը: Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար»,֊ գրել է Նազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ նա այսօր ստացել ՊԵԿ-ի պատասխանը․ «Տեղեկություններ չտարամդրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»:

Հիշեցնենք, որ հունիսի 13֊ին «Երևան» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն հնարավոր սխեմաներ բացահայտելու նպատակով խուզարկություն էր իրականացրել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Երևան» հիմնադրամը գործում է որպես «սև բյուջե»․ այնտեղ նվիրատվությունների ձևով կուտակվում են այս կամ այն թույլտվությունները ստանալու, քաղաքապետի դրական վերաբերմունքին արժանանալու համար տրվող կաշառքները։