Home / Շուկա / Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով ակցիան դադարեցվել է․ նյութերն ԱԱԾ են փոխանցվել

Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով ակցիան դադարեցվել է․ նյութերն ԱԱԾ են փոխանցվել

Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով այսօր վաղ առավոտից քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները դադարեցրել են իրենց ակցիան, երբ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։

Նշենք, որ գիշերը FACT.TV֊ին հետաքննական տեսանյութ էր հրապարակել, որում խոսվում է Մարգարյանի գործունեության կոռուպցիոն դրսևորումների մասին, ներկայացվում է միլիոնավոր դոլարների նրա ունեցվածքը։

«Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության», – գրել է Մկրտչյանը, որը մինչև վարչապետի օգնական նշանակվելը FACT.TV-ի թիմի մաս էր։

Հիշեցնենք, որ Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ալիք էր բարձրացել նաև մայիսին։