Home / Շուկա / Իրանում բողոքի ալիք է բարձրացել արժույթի կտրուկ անկումից հետո

Իրանում բողոքի ալիք է բարձրացել արժույթի կտրուկ անկումից հետո

Սև շուկայում իրանական արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումը ԱՄՆ դոլարի համեմատ բողոքի ցույցերի առիթ է դարձել։ Հազարավոր ցուցարարները երկուշաբթի օրը հավաքվել են մայրաքաղաք Թեհրանի Մեծ Բազարում և կոչ են արել բոլոր առևտրականներին փակել իրենց խանութները։ Ցույցը գնացել է դեպի Խորհրդարանի շենք, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ցրել հավաքը։

Պաշտոնական փոխանակման գնով ռիալը ավելի քան երկու անգամ էժան է սև շուկայի նույնիսկ արժեզրկված գնից (համապատասխանաբար 42 հազար և 90 հազար ռիալ՝ մեկ դոլարի դիմաց)։ Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամը լուծելու համար արժույթի երկրորդ շուկա է ստեղծելու, գրանցելու է ներկրված ԱՄՆ դոլարով գնված բոլոր ապրանքները և թույլ չի տալու դրանք թանկ գներով վաճառվեն։

Ցույցերին անդրադարձել է նախագահ Հասան Ռուհանին՝ հեռուստատեսությամբ հայտարարելով, որ երկրի տնտեսական խնդիրների համար մեղավոր է ԱՄՆ-ն, իսկ ցույցերը հրահրվում են արտասահմանյան ԶԼՄ-ների քարոզչությամբ։

Նա նաև վստահեցրել է, որ պետությունը կարող է կանխել ռիալի հետագա արժեզրկումը, ինչը անխուսափելի է ԱՄՆ-ի Միջուկային ծրագրից դուրս գալով։ «Մենք ունենք բավական շաքար, ցորեն, յուղ։ Մենք ունենք բավական չափով արտասահմանյան արժույթ, որ կներարկենք շուկա», – ասել է Ռուհանին։

«Ավելի քան հարյուր տարի է՝ առևտրականները քաղաքական փոփոխությունների աղավնիներն են, և հետևաբար կրոնականները նրանց հետ միշտ դաշնակցում էին։ Հիմա իշխող կրոնականները առևտրականների զայրույթի առարկան են», – NPR ռադիոկայանին ցույցերի մասին ասել է իրանագետ Աբաս Միլանիին։