Գլխավոր / Բնապահպանություն / Կառավարության հետ սկսել են շանտաժի լեզվով խոսել․ զրույց Ամուլսարի մասին

Կառավարության հետ սկսել են շանտաժի լեզվով խոսել․ զրույց Ամուլսարի մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքը, շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի կառավարության հետ։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է բնապահպան Աննա Շահնազարյանը։ Նա մեկնաբանել է Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Լիդիանի» ներկայացուցիչների և հանքի դեմ պայքարող քաղաքացիների հետ։