Home / Մեդիա / Մի անդուր պատմություն, որի հեղինակը Նարեկ Մալյանն էր

Մի անդուր պատմություն, որի հեղինակը Նարեկ Մալյանն էր

Ես սովորաբար անձնավորված գրառումներ չեմ անում: Բայց քանի որ հայ հանրությունն իր համար բացահայտում է Նարեկ Մալյանին՝ որպես ֆենոմեն, կարծում եմ եկել է այն պահը, որ հիշեցնենք Էլեկտրիկ Երևանի ժամանակվա մի շատ անդուր պատմություն, որի հեղինակը Նարեկ Մալյանն էր: Այն ժամանակ նա ձեռնարկեց մի ահավոր կեղտոտ տեղեկատվական գրոհ, ֆեյսբուքով, ֆեյքերով, միշիկական ԶԼՄ-երով՝ ցուցարարներից մեկի դեմ: Այդ ցուցարարը մեր ընկերներից մեկն է՝ Elena Ovsyannikova, ով ազգությամբ ռուս է, բայց տարիներով ապրում էր Երևանում: Բայց թեկուզ եթե ես նրան չճանաչեի, ես նույնքան այդ պատմությունից կջղայնանայի, քանի որ այդ պատմության մեջ կար էլ ապատեղեկատվություն, էլ անմեղ մարդու հանդեպ ստոր սուտ, էլ սայբեր-բուլլիինգ (պարզ ասած օնլայն հոգեբանական գրոհ), էլ ռասիզմ, էլ կնոջ հանդեպ խոզավարի վերաբերմունք: Մի խոսքով, էն ամեն ինչը, ինչից նորմալ մարդը չի կարող չզզվել:

Դե պատկերացե՛ք, կյաժ ռուս աղջիկ՝ ցուցարարների առաջին շարքերում. բնականաբար Նարեկ Մալյանը չէր կարող նման շանսը բաց թողնել: Սկզբից ուկրաինացի շպիոն պրովոկատոր անվանեց, հետո մտավ նրա ֆեյսբուքի էջը, գտավ նրա՝ տարիներ առաջ Սիրիայում եղած ժամանակվա տուրիստական ֆոտոները, մեղադրեց իբր Սիրիայում զբաղվել է քաղաքացիական պատերազմ հրահրելով, էլ ասեց իբր ոստիկաններին առաջարկություն է արել, մի խոսքով, ինչքան զզվելի բան մտքին եկավ, տարածեց ֆեյսբուքով և ԶԼՄ-երով… Ելենան դատի տվեց, բայց դե քանի որ Սերժի վախտով էր, դա արդյունք չտվեց, չնայած Նարեկը ակնհայտորեն սխալ էր: Բայց Ելենան, որքան գիտեմ, չի հանձնվում, մինչև հիմա այդ դատական գործընթացը գնում է:

Ի դեպ, ես էս ամենը հիշեցնում եմ ոչ թե որովհետև վատություն եմ ուզում անել Մալյանին, նա ինձ չի հետաքրքրում: Պարզապես այդ պատմությունը շատ լավ ցույց է տալիս, թե ինչ կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառվում, և ում հետ հիմա գործ ունենք:

Եվ ժամանակն է, որ այդ մարդիկ պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ նրանք ժամանակին արել են հանուն Սերժի իշխանությունը հավերժացնելու: Բնականաբար, խոսքը բարոյական պատասխանատվության մասին է, պատասխանատվության այլ ձևերը, հուսով եմ, դատարանը կորոշի:

Միքայել Զոլյան
վերցված է հեղինակի ֆեյսբուքի էջից