Գլխավոր / ԼԳԲՏ+ / Շուռնուխի բռնությունների և դրանց ենթատեքստի մասին

Շուռնուխի բռնությունների և դրանց ենթատեքստի մասին

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի` Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նախկին իշխանությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարձակում և մասսայական ծեծ, որի հետևանքով կան վիրավորներ: Թիրախավորվել էր շուռնուխցի Հայկ Հակոբյանն ու նրա հյուրերը: Հակոբյանների ընտանիքը հայտնի է որպես ընդդիմադիր. նրանք տարիներ շարունակ բարձրաձայնել են տեղի ղեկավարության ապօրինությունների մասին, իսկ վերջերս համապատասխան փաստերն ուղարկել էին կառավարություն:

Տեսանյութում տուժածներից Էլվիրա Մելիքսեթյանն ու Հայկ Հակոբյանը պատմում են ոճրագործների դաժանությունների, ոստիկանության՝ հանցանքը կոծկող և խրախուսող պահվածքի, տեղի իրավապաշտպանների անգործության մասին և ներկայացնում են դեպքի այլ մանրամասներ: