Home / Դատարան / Ռոբերտ` մարդասպան. Մարդիկ տապալեցին անձեռնմխելիի ասուլիսը

Ռոբերտ` մարդասպան. Մարդիկ տապալեցին անձեռնմխելիի ասուլիսը

«Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները «Ռոբերտ մարդասպան» կոչերով ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոց և բարձրացան այն սրահ, որտեղ այսօր նախատեսված էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց վերացնել Քոչարյանին կալանավորելու որոշումը իր անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հիմքով։

Ասուլի պետք է մեկնարկեր 12:00-ին, մարդիկ սկսեցին հավաքվել մեկ ժամ շուտ: Հյուրանոցի աշխատակիցները ընտրողաբար էին ներս թողնում մարդկանցի ասելով, որ պետք է համապատասխան ցուցակ իջեցվի: Ի դեպ, նույն հյուրանոցի հարկերից մեկը հանդիսանում է եկրորդ նախագահի գրասենյակը և ֆինանսավորվում է բյուջեից:

Բակում վանկարկում էին «Ռոբերտ` մարդասպան», «Ցմահ» և «Ռոբիկ, սիկտիր»: Այստեղ էին նաև նաև 2008-ի մարտի 1-ի խաղաղ բողոքի մասնակիցները, որոնց ցրում էին այն ժամանակվա գլխավոր գերահգույն հրամանատար Քոչարյանի ապօրինի հրամանով` բանակի ներգրավմամբ և զենքի կիրառմամբ:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, ապա ես վտանգված եմ: Եթե նա ազատ է, բոլորս ենք կալանավորված», – լրագրողի հետ զրույցում ասել է հավաքվածներից մեկը, ում չթողեցին ներս:

Կեսօրին մոտ մարդկանց հաջողվեց ներս մտնել և բարձրանալ ասուլիսի սրահ: Քոչարյանը չեկավ: Տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես է նրա շարասյունը հեռանում հյուրանոցի հետնամասից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ վերականգնվել է վստահությունը, մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժելու որևէ անարդարություն, մարդասպաններին։ Հայաստանում անարդարությունը հեշտ չի անցնելու, պրիվետ Ռոբին», – հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը։

Ցուցարարները հայտարարեցին, որ ասուլիսը տապալված է, և իրենք այլ գործողություն չունեն իրականացնելու։ Հետո նրանք իջան ներքև և որոշեցին շարունակել բողոքը Դատախազության և Վերաքննիչ դատարանի շենքերի մոտ:

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հայաստանի երկրորդ նախագահն ազատության մեջ է։