Home / Շուկա / «Նաիրիտ»-ում ձգձգվում է տեխնիկական աուդիտը. ակցիա Կառավարության դիմաց

«Նաիրիտ»-ում ձգձգվում է տեխնիկական աուդիտը. ակցիա Կառավարության դիմաց

«Նաիրիտ» գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը ձգձգում է ընկերությունում տեխնիկական աուդիտը, որպեզի կարողանան գույքի օտարում կատարել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի նախկին քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը, որն այսօր մասնակցում էր Կառավարության դիմաց նաիրիտցիների անցկացրած ակցիային։

Հեղափոխությունից անմիջապես հետո «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հայտարարել էին, որ իրենք դադարեցնում են իրենց ակցիաները, քանի որ նոր կառավարությունը «ոչ մի կապ չունի նախորդ կառավարության կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված թալանի հետ»։

«Մեկ ամիս առաջ կառավարության հետ հուշագիր է ստորագրվել, որ պետք է թույլ տար «Նաիրիիտում» անցկացնել տեխնիկական աուդիտ։ Այդ ժամանակ հրավիրվել էր պահանջատերերի ժողով, այսինքն՝ բոլոր նրանց, ում «Նաիրիտ» գործարանը պարտք էր․ բոլորը ստորագրեցին, որ համաձայն են, որ արվի տեխնիկական աուդիտ։ Արդեն անցել է մեկ ամիս, սակայն ընկերության սննկացման կառավարիչը՝ Կարեն Ասատրյանը, տարբեր պատճառաբանություններ բերելով, թույլ չի տալիս գործարան մտնենք։ Նախ նա պատճառաբանել է, որ «Նաիրիտի» հարցերով զբաղվող դատավոր Արմեն Չիչոյանը պետք է թույլտվություն տա, որ մասնագետները մտնեն գործարան աուդիտ անելու, սակայն դատավորը արձակուրդում էր։ Հետո, երբ օգոստոսի 20-ին եկավ դատավորը արձակուրդից, ասաց, որ կապ չունի, ինքը՝ կառավարիչը, պետք է թույլ տար, որ մուտք գործեն գործարան», – նշել է Անահիտ Մանուկյանը։

Դրանից հետո էլի, ըստ Մանուկյանի, Կարեն Ասատրյանը թույլ չի տվել մտնեն գործարան։

Նաիրիտցիները ցանկանում են հանդիպել վարչապետին և անձամբ հայտնեն, որ սնանկացման կառավարիչը հատուկ ձգձգում է աուդիտը, որ գույքի օտարում անի։