Home / Ազգային ժողով / Ընթացող հեղափոխությունը հաշտեցնում է ակտիվիստներին ու կառավարությանը․ զրույց

Ընթացող հեղափոխությունը հաշտեցնում է ակտիվիստներին ու կառավարությանը․ զրույց

Ժողովրդական հեղափոխությունը Հայաստանում չի ավարտվել։ Երկրի նախկին ղեկավարները, իրենց սատարողներն ու սպասարկողները, ունենալով մեծ ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսներ, շարունակում են սպառնալ հանրությանը քրեաօլիգարխիկ ռեժիմի վերադարձով։

Վերջին տասնամյակների ընթացքում բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ հեղափոխությամբ առաջ եկած կառավարության և ակտիվիստների օրակարգերը այսչափ համահունչ են։ Տեսանյութում այս թեմաների շուրջ են զրուցում հակաիշխանական տարբեր ակցիաների մասնակիցներ և նախաձեռնողներ Թագուհի Ղազարյանը և Վահե Գևորգյանը։