Գլխավոր / Video / Նախկին վարչապետը դատարանում իր անմեղությունն ապացուցող փաստեր չի ներկայացնում, բայց հերքում է պահանջում․ զրույց

Նախկին վարչապետը դատարանում իր անմեղությունն ապացուցող փաստեր չի ներկայացնում, բայց հերքում է պահանջում․ զրույց

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հայցով դատարան է մտել գործարար Աշոտ Գրիգորյանի և 5 ԶԼՄ֊ների (epress.am, a1plus.am, iravunk.am, tert.am, 168.am) դեմ, 2 միլիոն դրամ է պահանջում իր գնահատմամբ զրպարտող հայտարարությունը կատարած Գրիգորյանից, դատարանում զրպարտությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում։ Այս մասին Epress.am֊ի խմբագրությունում քննարկման ժամանակ ասել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։